ՄԱԿ-ը 2 միլիոն դոլար է տրամադրել Հայաստանի նոր Միջգործակալական արձագանքման ծրագրին

ՄԱԿ-ը 2 միլիոն դոլար է տրամադրել Հայաստանի նոր Միջգործակալական արձագանքման ծրագրին

ՄԱԿ-ը 2 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական օգնություն է տրամադրել՝ Լեռնային Ղարաբաղում և դրա մերձակայքում վերջերս տեղի ունեցած հակամարտության արդյունքում Հայաստանում ապաստանած մարդկանց կենսական նշանակություն ունեցող մարդասիրական աջակցություն հասցնելու համար: Այս միջոցներն անմիջապես կաջակցեն նախորդ շաբաթ հրապարակված Հայաստանի Միջգործակալական արձագանքման ծրագրին, որում ներկայացված են ՄԱԿ-ի և հումանիտար գործընկերների ռեսուրսների կարիքները`տեղահանված և ընդունող համայնքների առաջնային կարիքները բավարարելու համար:

Անցած տարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցած վեց շաբաթյա մարտերն ավարտվեցին նոյեմբերի 9-ին՝ հրադադարի եռակողմ համաձայնագրով, այն բանից հետո, երբ ավելի քան 90,000 մարդ, հիմնականում կանայք և երեխաներ, տեղահանվել էին Հայաստան:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ