ԵՄ-ն հրաժարվել է Գոլանյան բարձունքները ճանաչել իսրայելական

ԵՄ-ն հրաժարվել է Գոլանյան բարձունքները ճանաչել իսրայելական

Եվրոպական Միությունը վերահաստատել է իր դիրքորոշումն առ այն, որ Գոլանյան բարձունքների պատկանելիությունը արդեն սահմանվել է ՄԱԿ ԱԽ բանաձեւերով, այդպիսով հրաժարվելով ճանաչել դրանք որպես իսրայելական տարածք։ Այս մասին Reuters լրատվական գործակալությունը։ 

Բրյուսելը մասնավորապես ընդգծել են,  որ ԵՄ-ն չի ճանաչում 1967 թվականին օկուպացված տարածքների հանդեպ իսրայելական սուվերենիտետը։ 

Նշենք, որ ավելի վաղ համանման հայտարարությամբ էր հանդես եկել Ռուսաստանի ԱԳ նախարարությունը։ 

Հիշեցնենք, որ Գոլանյան բարձունքները որպես իսրայելական տարածք ճանաչելու գաղափարը պատկանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ով իր թվիթերյան էջում գրել էր, որ եկել է ժամանակը՝ դրանք որպես իսրայելական տարածք ճանաչելու։