Ինչու՞ են իմքայլականները «վատացել»՝ նախկիններին ԵԽԽՎ-ում տեսնելով | Հրապարակի էջերում 03.10.2019
Դավիթ Հարությունյանն ու Արփինե Հովհաննիսյանը երեկ մեկնել են Ստրասբուրգ։ Նրանց ԵԽԽՎ օտարերկրյա պատվիրակների հետ շփվելիս տեսել են Հայաստանի պատվիրակության անդամները։ Թե ինչ հարցով են նախկին իշխանության ներկայացուցիչները գործուղվել ԵԽԽՎ, մեզ պարզել չհաջողվեց, սակայն իմքայլական պատվիրակներն ուղղակի «վատացել» են նախկիններին ԵԽԽՎ-ում տեսնելով։
Հատկապես, որ իշխանության ներկայացուցիչներն այսօր ընդհատելու են այցը եւ վերադառնալու են Հայաստան, քանի որ խորհրդարանը քննելու է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը, եւ հարկավոր է, որ ողջ թիմը մասնակցի քվեարկությանը։ Չէ՞ որ իշխանությունը կյանքի-մահվան խնդիր է դարձրել Հրայր Թովմասյանի հեռացման հարցը։
Օրվա գլխավոր հրապարակումները՝ «Հրապարակի էջերում»։
Կարծիքներ