Այս ամենի հիմքում լրիվ այլ բան է ․«Կադաստրի վկայականը» և այլն, գործիքների կիրառում են

Այս ամենի հիմքում լրիվ այլ բան է ․«Կադաստրի վկայականը» և այլն, գործիքների կիրառում են

«Այս ամեն ինչի հիմքում փաստացի հայաստանյան իշխանությունների այն նախաձեռնությունն է, որը նպատակ ունի պարզապես հանրության համար մարսելի դարձնել Արցախի ու Հայաստանի հանձնման պրոցեսը։ Այն ռեսուրսները, որոնք ունեն այս իշխանությունները օգտագործվում են հենց սրա համար, այլ ոչ թե օրինակ Հայաստանի անվտանգության, Արցախի անվտանգության համար։ Տարբեր տեխնոլոգիաների կիրառմամբ փորձում են մարդկանց մանիպուլացնել ու մոլորեցնել ու ի վերջո Արցախի հանձնումն ու Հայաստանի մեծ թվով բնակավայրերի հանձնումը ժողովրդի համար մարսելի դարձնել»։ Այս մասին քիչ առաջ «Հայրենիք, թե՞ «կադաստրի թղթով»  ցեղասպանություն» թեմայով հրավիրված հանդիպում-քննարկման ժամանակ իր ելույթում ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Հանդիպումը, նշենք, նախաձեռնել է «Այլընտրանքային նախագծեր» խումբը։

««Կադաստրի վկայական» հասկացությունը, Տիգրանաշենի վերաբերյալ վերջին հայտարարությունը և այլն, դրանք բոլորը որոշակի գործիքների կիրառում են, որի նպատակը այն է, որ գլխավոր խնդրից թեման հեռացնեն։ Մարդկանց փորձում են կենտրոնացնել տարբեր մանր-մունր խնդիրների շուրջ։ Սակայն, կրկնում եմ, իրականում այս ամենի հիմքում այլ բան է։ Իշխանությունը փորձում է հանցնել Արցախը, փորձում է հանձնել Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրեր։ Եթե դա տեղի ունենա, հայ ժողովրդին զրկելու են կենսունակությունից, գործելու հնարավորությունից, հայ ժողովրդին զրկելու են այս տարածաշրջանում իր գոյությունը հարատև ապահովելուց»,- հավելեց նա։