Նախարարը գաղտնի հրաման է ստորագրել․ Մարինա Խաչատրյան

Նախարարը գաղտնի հրաման է ստորագրել․ Մարինա Խաչատրյան

Բժիշկ, նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ «Գարդասիլ» պատվաստանյութի պատվաստման հետ կապված՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գաղտնի հրաման է ստորագրել․ «Սա մեր ազգային անվտանգությանը սպառնացող հարց է։ Խնդիրն այն է, որ այս տարվա հունվարի 29-ին  առողջապահության նախարարը հրաման է արձակել՝ 194 Ա հրամանը, ըստ որի՝ ՀՀ ողջ տարածքում 14-45 տարեկան անձանց՝ և՛ կանանց, և՛ տղամարդկանց, պետք է ներարկել «Գարդասիլ 4» պատվաստանյութը, ընդ որում՝ նախորդ կառավարության ժամանակ պատվաստումների ազգային օրացույցում ընդգրկված էր 13 տարեկան աղջիկների խումբը, և մենք շատ լավ գիտենք, անցած տարիներին քննարկումները բազմաթիվ են եղել, բայց խնդիրն այն է, որ առողջապահության նախարարն այդ հրամանն արձակելով՝ այն չի հրապարակում։ Այսինքն՝ մենք պատահաբար ենք իմանում, որ գոյություն ունի նման հրաման, հրամանը բացակայում է առողջապահության նախարարության պաշտոնական կայքից, այնտեղ հունվարի 29-ի հրամանը բացակայում է, և հրամանի մասին մենք իմացանք համացանցում առկա մի տեսահոլովակից, որտեղ հենց հրամանի համարն էլ կար, հրամանի պարունակությունն էլ կար, և վերջերս հրապարակված նյութում առողջապահության նախարարությունը փաստացիորեն հաստատեց, որ, այո, գոյություն ունի նման հրաման»։

Մանրամասն՝ տեսանյութում