Ուկրաինայում նախագահական ընտրություննրի երկրորդ փուլն է ընթանում

Ուկրաինայում նախագահական ընտրություննրի երկրորդ փուլն է ընթանում

Ուկրաինայի քաղաքացիները երկրորդ փուլում ընտրում են նախագահ: Ավելի քան 30 միլիոն մարդ ամբողջ երկրում ընտրողների ցուցակներում է: Ընտրատեղամասերը կփակվեն տեղական ժամանակով ժամը 20:00-ին :

Միջազգային կազմակերպություններից գրանցված են 2485 պաշտոնական դիտորդներ եւ օտարերկրյա պետություններից՝ 215-ը: Մոնիտորինգ են անցկացնում տեղական հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ նախագահի թեկնածուների 90 հազար դիտորդներ:


Երկրորդ փուլին մասնակցում են «Կվարտալ 95» ստուդիայի ղեկավար, դերասան Վլադիմիր Զելենսկին, որը «Слуга народа» կուսակցության կողմից առաջադրվել է, իսկ ներկայիս նախագահ Պետրոս Պորոշենկոն ինքնաառաջադրվել է որպես թեկնածու։

Նախագահը ընտրվում է 5 տարի ժամկետով: Միեւնույն անձը չէ կարող բարձրագույն պաշտոնը զբաղեցնել ավելի քան երկու ժամկետով:

նյութի աղբյուր՝ euronews.com