Նոր հրթիռ են փորձարկել

Նոր հրթիռ են փորձարկել

Պենտագոնը ցուցադրել է նոր միջմայրցամաքային բալիստիկ Minuteman III հրթիռի փորձարկման աշխատանքները։ Փորձարկումը տեղի է ունեցել փետրվարի 5-ի ուշ երեկոյան Վանդենբերգի ավիաբազայում, որը գտնվում է Կալիֆորնիայի նահանգում եւ ուղիղ հեռարձակվել է Պենտագոնի կայքում։ Նախնական տեղեկությունների համաձայն, փորձարկման թիրախը՝ Խաղաղ օվկիանոսի Կվաջայլեն շրջանում խոցում իրականացնելն է եղել։ Փորձարկման արդյունքների մասին տեղեկություններ չեն հրապարակվել։