Ֆուտզալի ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթեց Չեխիայի ընտրանուն

Ֆուտզալի ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթեց Չեխիայի ընտրանուն

Ֆուտզալի աշխարհի առաջնության որակավորման փուլում Հայաստանի հավաքականն այսօր մրցեց Չեխիայի ընտրանու հետ:

Խաղի մեկնարկում Չեխիայի հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ, սակայն Հայաստանի հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերը հավասարեցրեց հաշիվը։ 

Այնուհետև մեր հավաքականի կազմում երկու անգամ աչքի ընկավ Նիկիտա Խրոմիխը՝ 3։1։ 

Թեև Չեխիայի ընտրանին կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, սակայն խաղավարտին Խրոմիխը հեթ-տրիկ ձևակերպեց։ Հանդիպումն ավարտվեց 4։2 հաշվով։ 

Հայաստանի հավաքականը 2 խաղից հետո 6 միավորով խմբի առաջատարն է։ Հոկտեմբերի 10-ին Հայաստանի հավաքականը կմեկնի Չեխիա, որտեղ հոկտեմբերի 12-ին ուժերը կչափի Չեխիայի ընտրանու հետ։