Իշխանությանը կենդանի հերոս պետք չէ

Իշխանությանը կենդանի հերոս պետք չէ

Առաջ, երբ զինվորը հերոսություն էր անում, երբ թշնամու քիթ ու մռութը լավ ջարդում էր,  տեղեկատվական միջոցներով նրան «օդ էինք բարձրացնում»։ Չէինք մտածում, որ նրան վտանգ է սպառնում, որ  նա հայտնվում է իշխանության վտանգավոր նշանառության տակ։ Այս թեման , իհարկե, չի բարձրաձայնվում, բայց ներքին խողովակներով՝ հենց ներսից,  ասում են, որ պետք չէ նման  հերոսների մասին  գրելը։ Նա խնդրի առաջ կարող է կանգնել։  
Երկու օր առաջ մի հետաքրքիր զրույց ունեցա։ Մեկի մասին շատ էի ուզում գրել, որովհետև գիտեի, ինչ պաշպանություն էր ցուցաբերել, բայց ներսից՝ մոտիկ մարդու միջոցով ինձ զգուշացրին, որ պետք չէ․ զինվորը կարող է հայտնվել նշանառության տակ։ Երբ հարցրի՝ այդ դեպքում ինչու՞ է իշխանությունը հերոսացնում զոհվածներին, ասաց՝ իշխանությանը կենդանի հերոս պետք չի։ Գրեք միայն զոհվածների մասին։ Նրանք վտանգ չեն իշխանության համար։

Ի դեպ չհամաձայնողներն ընդամենը կարող են արձանագրել՝ այսօր կա՞ կենդանի հերոս՝ գեներալից մինչև շարքային զինվոր։