Քրիշտիանու Ռոնալդուն մեկ քայլ է հեռու պատմական նոր ռեկորդից

Քրիշտիանու Ռոնալդուն մեկ քայլ է հեռու պատմական նոր ռեկորդից

«Յուվենտուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն մեկ քայլ է ընդամենը հեռու պատմական նոր ռեկորդից։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։ Ըստ հրապարակման, նա կարող է դառնալ առաջին ֆուտբոլիստը, ով կարողացել է ոչ պակաս, քան 50 գոլ խփել ԱՊԼ-ում, Լա Լիգայում եւ «Ա Սերիայում»։

Նշենք, որ Էդին Ջեկոն կարողացել է նման արդյունքի հասնել ԱՊԼ-ում, Բունդեսլիգայում եւ «Ա Սերիայում»։ Իտալիայի առաջնության 32-րդ տուրից հետո «Յուվենտուսը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը 76 միավորով։ Հաջորդ տուրում թուրինյան ակումբը հանդիպելու է «Սասուոլոյի» հետ, որը տեղի կունենա այսօր։