Տպավորություն է, թե ինչ-որ մեկը Շիրակի մարզի դատական համակարգի հետ խաղ է անում

Տպավորություն է, թե ինչ-որ մեկը Շիրակի մարզի դատական համակարգի հետ խաղ է անում

Բարձրագույն դատական խորհուրդը մարտի 6-ին որոշում է ընդունել Անի Մարտիրոսյանի թեկնածությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի թափուր պաշտոնում առաջարկելու վերաբերյալ։

ԲԴԽ-ի այս որոշումը Շիրակի մարզի փաստաբանների, դատական ոլորտի աշխատակիցների համար ոչ միայն տարօրինակ է, այլև՝ տպավորություն  է, թե ինչ-որ մեկը մարզի դատական համակարգի  հետ խաղ է անում։ Բանն այն է, որ Անի Արարատի Մարտիրոսյանը ընդամենը մեկ ամիս էր հասցրել աշխատել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում: «Հիմա, որ հաղորդում տամ դատախազություն, որ պետական միջոցներ են մխսվում, ու մի ամիս առաջ նշանակված դատավորին տեղափոխելն ուղղակի պետական միջոցների վատնում է, ոչ միայն դատավորի և իր աշխատակազմի աշխատավարձի մասով,այլ այդ ամսվա ընթացքում իրեն մակագրված և այդ քրեական գործերով անիմաստ գործողություններ անելով և անիմաստ ծախսեր անելով : Կարող է վերջում ես դատվեմ, որ շատ եմ մտահոգ էս հարցով»,-նշում  է գյումրեցի փաստաբան Հայկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ տարեսկզբին ԲԴԽ-ն որոշում կայացրեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացմամբ 4 դատավորի տեղափոխել մայրաքաղաք։ Նրանք ընդամենը  6-7 ամիս է, ինչ նշանակվել էին այդ պաշտոններին։