«Արմեն Թավադյանի կալանավորումը ազդել է «5-րդ ալիքի» գործունեության վրա»

«Արմեն Թավադյանի կալանավորումը ազդել է «5-րդ ալիքի» գործունեության վրա»

Վերաքննիչ քրեական դատարանում «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցը փոխելու բողոքը մերժվելու է. այդպիսի շշուկներ կան։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «5-րդ ալիքի» գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը։

Նշենք, որ Վերաքննիչ դատարանում քննվում է «5-րդ ալիք» Հ/Ը սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցը փոխելու հարցը։

Հարությունյանի խոսքով՝ Արմեն Թավադյանի կալանավորումը ազդել է «5-րդ ալիքի» գործունեության վրա. «Չի կարող ազդած չլինել, ազդել է։ Մենք ունեինք նախագծեր, որոնք պետք է սկսեինք, բայց այդ նախագծերը դադարեցրել ենք։ Հայաստանում, չեմ կարծում, որ կա մի լրատվամիջոց, որ առանց սեփականատիրոջ ներդրումների կամ աջակցության կկարողանա զարգացնել իր ծրագրերը»։

Հիշեցնենք՝ Ա․ Թավադյանը ձերբակալել էՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով, ապա կալանավորել։