Վարչապետը պատվաստումից հետո վարակվել է կորոնավիրուսով

Վարչապետը պատվաստումից հետո վարակվել է կորոնավիրուսով

Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բետտելը վարակվել է կորոնավիրուսով։ Հայտնի է, որ նա մայիսին պատվաստվել էր հակակորոնավիրուսային պատվաստանյութով, որը արտադրել էր AstraZeneca ընկերությունը։

Վարչապետ Բետտելիի մոտ առկա է գլխացավ, մի փոքր բարձր ջերմություն։ Նշվում է, որ Լյուքսեմբուրգի վարչապետը պատվաստվել էր առաջին դեղաչափով, իսկ երկրորդ դեղաչափը պետք է ներարկվեր հաջորդ շաբաթ։ Ներկայումս նա ինքնամեկուսացել է եւ աշխատելու է դիստանցիոն ռեժիմով։ Կարանտինը կտեւի 10 օր։