Երկիր մոլորակին մոտենում է ֆուտբոլի դաշտի մեծությամբ երկնաքար

Երկիր մոլորակին մոտենում է ֆուտբոլի դաշտի մեծությամբ երկնաքար

Երկիր մոլորակին մոտենում է ֆուտբոլի դաշտի մեծությամբ երկնաքար։ Այն մեր մոլորակին ամենամոտ հեռավորության վրա կլինի հունիսի 25-ին։ Այս մասին հայտնում է NASA-ն։ Այսպես, խոսքը 441987 (2010 NY65) երկնաքարի մասին է, որի տրամագիծը կազմում է 228 մետր։ Երկնային մարմինն առաջին անգամ նկատվել է 2010 թվականին։

Երկնաքարի շարժման արագությունը 13,35 կմ/վրկ է, իսկ Արեւի շուրջ պտույտի մեկ փուլը համարժեք է 3685 երկրային օրվա։ Ամենամոտ հեռավորությունը մեր մոլորակից երկնաքարը կունենա հունիսի 25-ին եւ դա կկազմի 5,8 միլիոն կմ։