ԱՄՆ-ն մտադիր չէ հեռանալու Սիրիայից․ Մարկ Էսպեր

ԱՄՆ-ն մտադիր չէ հեռանալու Սիրիայից․ Մարկ Էսպեր

Միացյալ Նահանգների զորքերը կմնան Սիրիայում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով Պենտագոնի ղեկավարի թեկնածու Մարկ Էսպերին։ «Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող ամերիկյան ուժերը դեռ կշարունակեն մնալ՝ լինելով մի մասը բազմազգ ուժային խմբի, որը շարունակելու է պայքարել ԻՊ դեմ»,- հայտարարել է Էսպերը՝ Կոնգրեսին տված իր ցուցմունքներում։  Նա նաեւ նկատել է, որ օպերատիվ անվտանգությունից ելնելով ինքը չի խոսի ժամկետների կամ զինվորականների թվի մասին։

Հիշեցնենք, որ Սիրիայից իր զորքերը հանելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր դեռ անցյալ տարվա դեկտեմբերին։