Մարդասպանների տունը հանվել է վաճառքի

Մարդասպանների տունը հանվել է վաճառքի

Լոս Անջելեսի Լոս Ֆելիս շրջանում վաճառքի է հանվել այն տունը, որտեղ հայտնի մարդասպան  Չարլզ Մենսոնի աղանդի անդամները երկու մարդու են սպանել դեռ անցյալ դարի երկրորդ տեսին։

Այս մասին հայտնում է People-ը։ Ուշագրավ է այն, որ վաճառքի հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա տան պատմության եւ այդ տխուր դեպքերի մասին։ Տունն արժի մոտ 2 միլիոն դոլար։ Այն ունի երկու ննջասենյակ, մեկ լողասենյակ, մեկ հավելյալ սանհանգույց։ Հողամասում կա լողավազան։