Պատրաստ եմ վճարել, եթե սա է հաղթանակի գինը․ Տիկնիզյան

Պատրաստ եմ վճարել, եթե սա է հաղթանակի գինը․ Տիկնիզյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ձախ պաշտպան Նաիր Տիկնիզյանի գոլը, ինչպես հայտնի է, օրերս օգնել էր «Լոկոմոտիվին» հաղթանակ տանել «Զենիթի» նկատմամբ։ Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 9-րդ տուրում «Լոկոմոտիվ»-ն արտագնա խաղում մրցել է «Զենիթ»-ի հետ:

Սանկտ-Պետերբուրգում կայացած խաղում «Լոկոտոմիվ»-ն առավելության է հասել 1:2 հաշվով: Հանդիպման ավելացված րոպեին «Լոկոմոտիվ»-ի հաղթական գնդակը խփել է Նաիր Տիկնիզյանը: Հայազգի տաղանդավոր ֆուտբոլիստը մրցավարի կողմից ավելացրած ժամանակում, հիշեցնենք, խաղում երկրորդ դեղինն էր ստացել ու հեռացվել խաղադաշտից։ Տիկնիզյանը անդրադարձել է այդ միջադեպին։

«Հիմա, երբ կրքերը հանդարտվել են, կխոսեմ։ Հհարկե ցավալի է, քանի որ ես հանդիպում եմ բաց թողնելու: Ես ուզում եմ ամեն մի խաղում ելույթ ունենալ 90 րոպե: Ի՞նչ կարող եմ անել։ Սա ֆուտբոլ է: Եթե սա է հաղթանակի գինը, ապա ես պատրաստ եմ վճարել»,- նշել է նա։