Ովքեր են մրցելու Օպերայի տնօրենի պաշտոնի համար

Ովքեր են մրցելու Օպերայի տնօրենի պաշտոնի համար

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ընտրություն, եւ թեկնածուների հայտագրման փուլն ավարտվել է հուլիսի 10-ին: ԿԳՄՍ նախարարությունից մեզ հայտնեցին, որ հայտեր է ներկայացրել վեց անձ` երեք տղամարդ, երեք կին, սակայն հրաժարվեցին թեկնածուների անուններն ասել, ինչպես անում են վերջին շրջանում՝ ոտնահարելով հասարակության՝ տեղեկացված լինելու իրավունքը: 

Մեր աղբյուրներից փոխձեցինք պարզել, թե ովքեր են առաջադրված թեկնածուները: Երեկ գրել էինք, որ իշխանական թեկնածուն Օպերային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանն է։ Այսօր տեղեկացանք, որ մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել նաեւ Սոնա Հովհաննիսյանը` «Երևանյան հեռանկարներ» փառատոնի գլխավոր մենեջերը, Օպերային թատրոնի դիրիժոր, պրոդյուսեր Շմավոն Գրիգորյանը, գերմանահայ մի երաժիշտ և ԱՄՆ-ից ժամանած մի թեկնածու՝ Ռուզաննա Սիրունյանը: Շոշափվում է նաեւ «Բալետ 2021» հիմնադրամի տնօրեն Լիլիթ Պետրոսյանի անունը։