Չհասության պատճառով ո՞ւր են տանում երկիրը․․․

Չհասության պատճառով ո՞ւր են տանում երկիրը․․․

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ մայորի կոչում ունեցող զինվորականը օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակցի կողմից հավաքագրվել և գումարի դիմաց փոխանցել է պետական գաղտնիք կազմող տեղեկություններ։ 

Իրազեկում են, որ նույն թվականի սեպտեմբերի 7-ին Ա.Ն.-ն վերադարձել է Հայաստան և 2021 թվականի դեկտեմբերին նշանակվել է ՊՆ N զորամասում՝ որպես կոմունալ շահագործման ծառայության պետ: Պաշտոնավարման ընթացքում, Ա.Ն.-ն, հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին է հանձնել պետական գաղտնիք հանդիսացող տվյալներ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության՝ որպես վարձատրություն ստանալով 20 հազար 200 ԱՄՆ դոլար գումար:

Գլխավոր դատախազության այս հաղորդագրությունը երկու տեսանկյունից եմ դիտարկում։ Նախ հավաստի չի հնչում, որ ադրբեջանցիներն ինչ որ տեղեկություն են ուզում Հայաստանի մասին իմանալ ու չեն կարողանում իմանալ։ Փակագծեր չբացեմ, կարող եք ընդամենը թեկուզ սոցիալական ցանցերում ծանոթանալ, թե Հայաստանի ժողովուրդն ինչ կարծիք ունի այս իշխանության մասին։ Ի վերջո կարող եք որպես հիմք վերցնել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ իրեն թուրք կամ դավաճան են համարում։ Մյուս կողմից՝ թշնամին ՀՀ այնպիսի դիրքերում է թառած, այնպես է բնավորվել ու ճտավորվել, որ ծիծաղելի է հնչում՝ այս պարագայում «ռազվեդկա պահելը»։ Խոսվում է Հայաստանի տարածքային անձեռնմխելիության մասին, երբ Հայաստանի տարածքային անձեռնմխելիությունը վաղուց  խախտված է ու գիտենք, թե ինչի համար է խախտվել։ Ըստ գերագույն հրամանատարի, ինքն է հրաման տվել ու մեր զորքը հետ է քաշվել։

Հասկանալ է պետք՝ ի՞նչ տարածքային անձեռմխելիության մասին է խոսքը։ 
Մյուս դիտարկումս այն է, որ Պաշտպանության նախարարի կրկին ու կրկին հրաժարականի հարցը պիտի բարձրացնել։ Գերի զինվորին ի՞նչ հիմքով է նման պատասխանատու  պաշտոնի նշանակել։ Երկու հիմքն էլ քննարկենք։ Գործին անտեղյակ ուսուցիչ մարդը կարող էր միայն նման բան անել։ Եվ իզուր չէ հանրության վրդովմունքը, որ ՊՆ կամ այլ բարձր պաշտոնների են նշանակվում գործին ոչ տեղյակ մարդիկ։ Մյուս հիմքը այն է, որ գերի զինվորին բերել է, որ ինչ որ բան նրա գլխին կոտրեն։ Նման բաներում իրենք մասնագիտացված են։ 

Հիշեցնեմ նախարարին, որ Նապոլեոն Բոնապարտը կամավոր գերի հանձնվածներից շատերին՝ գնդակահարել էր տալիս...Երբ հարցնում էին՝ ինչու՞ է այդպես վարվում,- Նապոլեոնը պատասխանում էր․

- Եթե նրանք մեկ անգամ արդեն դավաճանել են, ապա ինչքա՞ն արագ կդավաճանեն՝ ինձ...

Իրենք Նապոլեոն չեն, բայց կարող են չէ՞ տարրական բանը հասկանալ։ Գերի զինվորին ՊՆ չխցկել։ Եթե խցկել են, պարտավոր են բացատրել, թե ինչու են այդպես արել։ Իրենց չհասության պատճառով ո՞ւր են տանում երկիրը․․․