Ռուսաստանը դարձել է առաջատար Թուրքիայում գնված անշարժ գույքի քանակով

Ռուսաստանը դարձել է առաջատար Թուրքիայում գնված անշարժ գույքի քանակով

2024թ. մարտի դրությամբ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները դարձել են առաջատար Թուրքիայում գնված անշարժ գույքի ծավալով։ Nրանք գնել են 411 տեսակի անշարժ գույք Թուրքիայում։

Երկրորդ տեղում Իրանի քաղաքացիներն են, որոնք գնել են 182 տեսակի անշարժ գույք։ Իսկ երրորդ տեղում Ուկրաինայի քաղաքացիներն են։ Վերջիններս գնել են 129 տեսակի անշարժ գույք։ Քառյակը եզրափակում են Իրաքի քաղաքացիները՝ գնելով 82 տեսակի անշարժ գույք Թուրքիայում։

Այս մասին տվյալները հրապարակել է Թուրքիայի վիճակագրության ինստիտուտը։

Ընդհանուր առմամբ, օտարերկրյա քաղաքացիների կողմից Թուրքիայում իրականացված անշարժ գույքի գործարքների մասնաբաժինը կազմել է 1.7%։ Միևնույն ժամանակ, 2023թ համեմատ վաճառքները նվազել են ընդհանուր առմամբ 47.9%-ով։