Մխիթարյանի թիմակցին հեռացրել են հավաքականից. հայտնի է պատճառը

Մխիթարյանի թիմակցին հեռացրել են հավաքականից. հայտնի է պատճառը

«Ինտերի» պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին ռասիստական սկանդլաի պատճառով հեռացվել է Իտալիայի հավաքականից։
36-ամյա պաշտպանը կասկածվում է, որ իտալական Ա սերիայի 29-րդ տուրում «Նապոլիի» դեմ կայացած տնային խաղում հյուրերի պաշտպան Ժուան Ժեզուսին ասել է «նիգեր»։

Հանդիպումից հետո բրազիլացի ֆուտբոլիստը հայտնել է, որ Աչերբին ներողություն է խնդրել իրենից։

Աչերբիին Իտալիայի հավաքականից հեռացնելու որոշումը կայացրել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիան: