Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը գերազանցել է 92-ը

Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը գերազանցել է 92-ը

Թուրքիայում հոկտեմբերի երեսունին տեղի ունեցած մոտ 7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը գերազանցել է 92-ը։ Տուժածների թիվը մոտենում է 1000-ի սահմանին։ Ըստ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության 147 տուժծ ստանում է հիվանդանոցային բուժում։ Որոնողական-փրկարարական աշխատանքները Իզմիրում շարունակվում են։ Նշվում է, որ երկրաշարժից հետո տեղի է ունեցել 1323 հետցնցում։ Նշենք, որ թուրքական իրավապահ մարմինները արդեն ձերբակալել են մի քանի անձի, որոնք կապ ունեն այն թվով 20 շենքերի կառուցման հետ, որոնք փլվել են երկրաշարժի ընթացքում։