Աննա Հակոբյանը դադարեցնում է իր պաշտոնավարումը «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում

Աննա Հակոբյանը դադարեցնում է իր պաշտոնավարումը «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի հայրենակիցներ,
Սույն հայտարարությամբ դադարեցնում եմ «Ժպիտների քաղաք», City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի  հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները։ 
Վստահ եմ, մեր երեխաները հուսալի եւ ապահով ձեռքերում են։