Իրականում ձայներս ավելի են. վերահաշվարկ է իրականացվում. Վահե Էնֆիաջյան. ֆոտո

Իրականում ձայներս ավելի են. վերահաշվարկ է իրականացվում. Վահե Էնֆիաջյան. ֆոտո

ԲՀԿ-ի կողմից Երեւանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրական տարածքում առաջադրված ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հայտարարում է, որ իրականում ավելի շատ ձայն է ստացել, քան արձանագրվել է:

Այս առնչությամբ նա Facebook-ի իր էջում գրել է. «Իրականում ձայներս ավել են.

Մի շարք տեղամասերում պահանջել եմ վերահաշվարկ իրականացնել, եւ արդեն 9/12 տեղամասում քվեաթերթիկների պարկը բացելուց եւ վերահաշվարկի արդյունքում ստացածս ձայները 6-ով ավելացել են։

Օրենքով սահմանված կարգով գործընթացը զարգանում է։

Շարունակելի»: