Չեխիան արտաքսել է Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցների

Չեխիան արտաքսել է Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցների

Չեխիան արտաքսում է Ռուսաստանի դեսպանատան 18 աշխատակիցների, որոնք, ըստ տեղի հատուկ ծառայությունների, ռուսաստանյան հետախուզության սպաներ են: Այս Պրահայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է առաջին փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Յան Համաչեկը:

«Որպես Չեխիայի արտաքին գործերի նախարար՝ ես որոշել եմ վտարել Պրահայում Ռուսաստանի դեսպանատան բոլոր աշխատակիցներին, որոնց մեր հատուկ ծառայությունները բացահայտել են որպես ռուսական հատուկ ծառայությունների սպաներ: 48 ժամվա ընթացքում Ռուսաստանի դեսպանատան 18 աշխատակիցներ պետք է լքեն Չեխիան»,- հայտարարել է նա:

Չեխիայի վարչապետը նշել է, որ Ռուսաստանի հետախուզական ծառայության սպաները, հնարավոր է, առնչություն են ունեցել զինամթերքի պահեստում 2014թ.-ին տեղի ունեցած պայթյունին, հաղորդում է Reuters-ը: