Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները որպես դատավորի կասեցվելու են (տեսանյութ)

Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները որպես դատավորի կասեցվելու են (տեսանյութ)

Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր նախագահ Ռուբեն Վարդազարյանը ԲԴԽ նախագահ է ընտրվել ձայների մեկ դեմ եւ ութ կողմ հարաբերակցությամբ, իսկ թե ո՞վ է դեմ քվեարկել, Վարդազարյանն ասաց՝ փակ քվեարկություն է եղել, չի կարող ասել:

ԲԴԽ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նորընտիր ԲԴԽ նախագահն ասաց ՝ իմ համոզմամբ ԲԴԽ-ն պետք է լինի ավելի թափանցիկ, ավելի տրամաբանված եւ հասկանալի: 

Անդրադառնալով իրականացվելիք «Վեթինգին»՝ նա նշեց. «Միգուցե վեթինգ անունով գործառույթը չի լինելու, բայց լինելու է մի  գործընթաց, որի արդյունքում ավելի մատչելի կլինի դատավորի գործունեությունը:  Օրենսդիր մարմինը կլիազորի՝ ով կատարի այդ գործունեությունը»:

Մեր հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ դատավորները նախորդ իշխանության հեռացումից հետո դատավորներն իրենց անտեր են զգացել, տարբեր տեղեր տերեր են փնտրել, արձագանքեց. «Այս պահին ԲԴԽ-ն նախապատրաստում է հայտարարություն, իմ մասնավոր կարծիքը ձեզ չեմ հայտնի, եթե հանդես գա հայտարարությամբ, ապա դա նշանակում է, որ ես համաձայն եմ եւ ստորագրել եմ դրա տակ»:

Ռուբեն Վարդազարյանը նաեւ նշեց,որ որպես դատավոր իր լիազորությունները կասեցվում են: