«Ինստագրամը» նորամուծություններ կկատարի

«Ինստագրամը» նորամուծություններ կկատարի

«Ինստագրամ» սոցիալական կայքը մի քանի նորարարություններ է կատարելու առաջիկայում եւ ներկայումս զբաղված է դրանց փորձարկումներով։ Նորարարություններից մեկով կփակվեն լուսանկարների եւ բովանդակության այլ բաղադրիչների տակ եղած «լայքերի» քանակը։ Ներկայումս փորձարկումն իրականացվում է Բրազիլիայում, Կանադայում, Իռլանդիայում, եւ եւս չորս երկրում։ Նպատակն այն է, որ մարդիկ կենտրոնանան լուսանկարների եւ ոչ երբեք «լայքերի» վրա։ Օգտատերերն անշուշտ միայն հատուկ «լայքողներով» հետաքրքրվելու դեպքում է, որ կկարողանան տեսնել թե քանի «լայք» կա դրված իրենց լուսանկարների տակ եւ ովքեր են «լայքել»։