Ովքեր են ամենահարուստ ռուս փեսացուները՝ ըստ Forbes-ի

Ովքեր են ամենահարուստ ռուս փեսացուները՝ ըստ Forbes-ի

Ամերիկյան Forbes հանդեսը կազմել է ամենահարուստ ռուսաստանցի մեծահարուստների ցանկը։ Ցանկում 14 անձ է ներառվել, ովքեր կամ դեռ չեն ամուսնացած եղել երբեք, կամ էլ ամուսնալուծված են։ Առաջին տեղում LetterOne եւ «Ալֆա գրուպ» հոլդինգների սեփականատեր Միխայիլ Ֆրիդմանն է, որը ամուրի է, թեեւ ունի չորս երեխա։

Նրա ունեցվածքը գնահատվում է 15,1 միլիարդ դոլար։ Երկրորդ տեղում Millhouse ընկերության եւ Chelsea ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչն է։ Նա էլ թեեւ ամուրի է համարվում, սակայն ունի յոթ երեխա։ Նրա ունեցվածքը գնահատվում է 12,4 միլիարդ դոլար։ Եռյակը եզրափակում է Միխայիլ Պրոխորովը, ում ունեցվածքը գնահատվում է 9,8 միլիարդ դոլար։