ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Միքայել Ադամյանը

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Միքայել Ադամյանը

ԵՊԲՀ-ում անցկացվել է հոգաբարձուների խորհրդի նոր կազմի առաջին նիստը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ-ն։

Նոյեմբերի 4-ին Երևանի պետական բժշկական համալսարանում անցկացվել է հոգաբարձուների խորհրդի նոր կազմի առաջին նիստը:

Քվեարկության արդյունքում բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը խորհրդի անդամները կրկին վստահել են «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն, ինվազիվ-սրտաբան Միքայել Ադամյանին, ով որպես ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ պաշտոնավարում էր 2020 թվականի օգոստոսի 13-ից: Քարտուղար է ընտրվել դասախոս, սրտաբանության ամբիոնի ասպիրանտ Անի Ռափյանը: