Որքան կկազմի գլոբալ ՀՆԱ-ն 2023 թվականին 

Որքան կկազմի գլոբալ ՀՆԱ-ն 2023 թվականին 

Արժույթի միջազգային հիմնադրամը պահպանել է գլոբալ կամ համաշխարհային ՀՆԱ-ի համար այս տարվա 3 տոկոսանոց աճի կանխատեսումը։ Սակայն հաջորդ տարվա համար գլոբալ ՀՆԱ աճը կկազմի 2,9 տոկոս։ Անցյալ տարի գլոբալ ՀՆԱ աճը կազմել է 3,5 տոկոս։ ԱՄՀ-ն նաեւ կանխատեսում է, որ զարգացած տնտեսությունները, այդ թվում նաեւ՝ եվրագոտու, ամերիկյան, ճապոնական, բրիտանական կամ կանադական եւ այլն, կունենան աճ՝ տարվա կտրվածքով 1,5 տոկոս՝ այս տարվա համար եւ 1,4 տոկոս՝ հաջորդ տարվա համար։

Զարգացող տնտեսությունները, ինչպիսիք են օրինակ՝ ռուսական, չինական, հնդկական, բրազիլական, հարավ-աֆրիկյան եւ այլն, այս տարի կունենա 4 տոկոսանոց աճ, ինչը կպահպանվի նաեւ հաջորդ տարի։ 2022 թվականին, օրինակ՝ եվրագոտու ՀՆԱ-ի աճը կազմել է 3,3 տոկոս։ Չինաստանի տնտեսությունը այս տարի կաճի 5 տոկոսով, հաջորդ տարի՝ 4,2 տոկոսով։ Ամերիկյան տնտեսությունը այս տարի կաճի 2,1 տոկոսով, հաջորդ տարի՝ 1,5 տոկոսով։