«Իմ քայլի» պատգամավորի կյանքին վտանգ է սպառնում

«Իմ քայլի» պատգամավորի կյանքին վտանգ է սպառնում

Մանկապարտեզի երեխաներից շատ եմ լսել, որ իրենց ծնողներին բողոքում են՝ «մամ, Աշոտիկը ինձ հեծանիվով խփել է»։

Բայց որ «յեքա տղամարդը» ոստիկանություն դիմի, որ իրեն փորձել են հեծանիվով «վրաերթի ենթարկել», չէի լսել։ Բայց երբ իմացա, որ ում փորձել էին հեծանիվով վրաերթի ենթարկել՝  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր է, ինքս ինձ ասացի՝ այ հիմա հասկանալի է, կպատահի։

Լրատվամիջոցներից մեկի հարցին՝ միտումնավոր է եղել, թե չէ, լուրջ – լուրջ ասում է․  «Դիմել եմ ոստիկանություն, ոստիկանությունն այդ հարցերի պատասխանները պետք է տա։ Հետաքննության շահերից ելնելով չեմ կարող հարցերի պատասխանել»։

Նայում եմ կենսագրությանը՝ փաստաբան է։  Վարդան Պետրոսյանի փաստաբանն է եղել, հեղափոխությունից հետո նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականը։ Հետո էլ՝ պատգամավոր։ Որ հեծանիվով «վրաերթի չենթարկվեր», չէի էլ հետաքրքրվի, թե ով է Նիկոլայ Բաղդասարյանը։ Բայց այդ դիպվածը ստիպեց ինձ՝ հետաքրքվելու նրա անցած ճանապարհով, իրազեկվելու, որ նա հայ քաղաքական գործիչ է, վարչապետի խորհրդականն է եղել, ձեռքի հետ էլ Սահմանադրական դատարանն էր «թոշակի ուղարկում», վեթթինգով խորանում։

Մի քիչ տղա եղեք՝ «հեծանիվով հետապնդում են», կյանքին վտանգ է սպառնում։