Սմարթֆոնների ամենօրյա խաղարկությունը շարունակվում է     

Սմարթֆոնների ամենօրյա խաղարկությունը շարունակվում է     

2018թ-ի դեկտեմբերի 1-ից մինչեւ 23-ը ներառյալ գնելով ցանկացած սմարթֆոն ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում՝ բաժանորդները ստանում են հնարավորություն մասնակցելու խաղարկությանը եւ շահելու 19 «iPhone SE» 32 ԳԲ, 19 «Honor 9 Lite» եւ 19 «Samsung Galaxy J3 (2017)» սմարթֆոններից մեկը: 

Խաղարկությանը մասնակցելու համար սմարթֆոնը պետք է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնից: Գործարքը կատարելուց հետո անհրաժեշտ է պահպանել ՀԴՄ կտրոնը (վաճառքի անդորրագիրը), ինչպես նաեւ գնված սմարթֆոնը: Առաջարկը գործում է եւ՛ կանխիկ, եւ՛ ապառիկ եղանակով սմարթֆոն ձեռքբերելու դեպքում:

Սմարթֆոնների խաղարկությունները տեղի են ունենալու «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից մշակված ծրագրային ապահովման միջոցով՝ սկսած 2018թ-ի դեկտեմբերի 3-ից մինչեւ 2018թ-ի դեկտեմբերի 24-ը: Նշված ժամանակահատվածում շաբաթ եւ կիրակի օրերին գնված սմարթֆոնների մասով խաղարկությունները տեղի են ունենալու այդ շաբաթ եւ կիրակի օրերին հաջորդող աշխատանքային օրը:

Խաղարկության արդյունքների հրապարակմանը հնարավոր է հետեւել առցանց՝ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի https://mts.am/lottery պաշտոնական կայքէջում: Արդյունքների հրապարակումները տեղի են ունենալու խաղարկության յուրաքանչյուր օրվա 11:00-ին, իսկ շաբաթ եւ կիրակի օրերին գնված սմարթֆոնների մասով խաղարկության արդյունքները՝ հաջորդող աշխատանքային օրվա 21:00-ին:

Յուրաքանչյուր շահումը հրապարակելու օրվանից սկսած՝ 7 օրացույցային օրվա ընթացքում շահող մասնակիցը շահումը ստանալու համար պետք է ներկայանա «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի այն սպասարկման կենտրոն, որտեղից ձեռք էր բերել սմարթֆոնը: Շահող մասնակիցը պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ), ինչպես նաեւ այն սմարթֆոնը, որի IMEI կոդը ընտրվել է խաղարկության արդյունքում, եւ համապատասխան ՀԴՄ կտրոնը (վաճառքի անդորրագիրը):
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հաջողություն է մաղթում բոլոր մասնակիցներին: