Ինչ ա ասը՞մ է՜․․․

Ինչ ա ասը՞մ է՜․․․

 

Սա "դասական գլուխգործոց է" և ոչ թե Ազգային ժողովի ելույթ։ Լսում ես և չես հասկանում՝ ինչ է ասում, ինչի մասին է խոսում, ինչու՞ է այդպես մուսան եկել։  Ակամայից Մկոյի հումորն ես հիշում՝ ինչ ա ասը՞մ է՜․․․ Վայելենք Ազգային ժողովում Թագուհի Ղազարյանի քնարականը․

Օրերս Արարատի մարզի

Գյուղերից մեկում

Երբ հարցրեց մի քաղաքացի՝

Իսկ թե ո՞ր խմբակցության պատգամավոր եմ ես

Եվ լսեց իմ պատասխանը՝ «Իմ քայլը»,

Շտապեց ուղղել ինձ՝ «Մեր քայլը»։

Այո, սիրելի քաղաքացիներ

Իմ և ձեր, «Մեր բոլորի քայլը»,

Իմ հիշողության մեջ չկա

Մի այնպիսի ժամանակաշրջան,

Երբ քաղաքացին կառավարող ուժին

Այսքան իրենը համարեր։

Կրկներգ

«Մեր քայլը», «Մեր բոլորի քայլը»։

ՀՀ քաղաքացին հավատում է,

ՀՀ քաղաքացին վստահ է,

ՀՀ քաղաքացին գիտի՝

Որ այսօր Հայաստանի Հանրապետությունում

Իշխանությունը պատկանում է իրեն,

Հենց իրե՛ն

Եվ ուրիշ ո՜չ ոքի․․․․