Հայտնի հեռուստաշոուի ղեկավարությունն արձագանել է սկանդալային բացահայտումներին

Հայտնի հեռուստաշոուի ղեկավարությունն արձագանել է սկանդալային բացահայտումներին

Ինչպես հայտնի է, օրեր առաջ «360»-ը գրել էր, որ THT-ով եթեր հեռարձակվող «Պայծառատեսների մենամարտում» իբրեւ թե գումար են պահանջում, որպես երաշխիք, որ մասնակիցը դուրս կգա եզրափակիչ փուլ։ Հեռուստաշոուի պրոդյուսեր Մարիա Շայկեւիչը «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության հետ զրույցում հերքել էր այդ տեղեկությունները։

««Պայծառատեսների մենամարտն» արդեն շատ տարիներ հանդիսանում է ոչ միայն ռուսական հեռուստատեսության ամենատեյտինգային շոուներից մեկը, այլ նաեւ էզոթերիկայի աշխարհի կարեւոր իրադարձություններից է։ Նախագծին մասնակցելու համար երազում են հազարավոր պայծառատեսներ, սակայն մեծ մասը չեն կարողանում քննություն բռնել չափազանց խիստ ընտրական փուլի հետեւանքով։ Հենց նման վիրավորված կախարդներն են, որ հորինում են նման կարգի ստահոդ տեղեկություններ այն մասին, որ նախագծին մասնակցելու համար պետք է վճարել։ Եզրափակիչ հասնելու համար վճարելը, կամ հաղթանակ գնելը մեզ մոտ անհնար է»,- ասված է Շայկեւիչի հերքման տեքստում։ Ի դեպ այս հեռուստաշոուն 2017-ին ՌԴ ԿԳՆ կողմից ստացել է անտի-մրցանակ։