Գագաթնաժողովից կուշանա

Գագաթնաժողովից կուշանա

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինքնաթիռը անսարքության հետեւանքով կիսատ է թողել դեպի Բուենոս Այրես թռիչքն ու վերադարձել Գերմանիա՝ հարկադիր վայրէջք կատարելով Քյոլնում։

Ըստ Интерфакс լրատվական գործակալության փոխանցման, կանցլեր Մերկելն ամենայն հավանականությամբ կուշանա գագաթնաժողովի բացման արարողությունից, քանի որ որոշում է կայացվել, որ նա մեկնելու է Մադրիդ, իսկ այնտեղից արդեն սովորական թռիչք իրականացնող ինքնաթիռով մեկնելու է Արգենտինա։ Այս պահին դեռեւս մանրամասներ չեն հաղորդվում կառավարական ինքնաթիռի անսարքության հետ կապված։ Ներկայումս Մերկելի թիմն աշխատում է կանցլերի հանդիպումների գրաֆիկի փոփոխության վրա։