Ադրբեջանցի պատգամավորները Երեւանում այցելել են «Կապույտ մզկիթ»

Ադրբեջանցի պատգամավորները Երեւանում այցելել են «Կապույտ մզկիթ»
Ադրբեջանցի պատգամավորները Երեւանում այցելել են «Կապույտ մզկիթ»
Ադրբեջանցի պատգամավորները Երեւանում այցելել են «Կապույտ մզկիթ»

Երեւանում այս օրերին ընթացող Սեւծովյան տնտեսական համագործակցության պառլամենտական ասամբելային մասնակցող ադրբեջանցի պատգամավորները այցելել են Երեւանի «Կապույտ մզկիթ» եւ լուսանկարներ հրապարակել իրենց սոցկայքերում։ Ինչպես հայտնում է OXU.az-ն, ադրբեջանցի խորհրդարանականների Աֆլանթուն Ամաշովը իր սոցկայքի էջում պարսկական մզկիթը ներկայացրել է որպես ադրբեջանական՝ մասնավորապես գրելով․ «Ադրբեջանական «Կապույտ մզկիթ» ճարտարապետական կոթողը հիմնադրվել է 1766 թվականին Երեւանի այն ժամանակվա կառավարիչ Հյուսեյն-Ալի խանի կողմից։ Այն մեկն է ութ մզկիթներից, որտեղ ադրբեջանցիները աղոթել են ժամանակին»։

Ամաշովը, համառոտ ներկայացնելով մզկիթի պատմության իր վարկածը, վերջում նշել է, որ այն վերանորոգվել է իրանական կողմի ջանքերով եւ հիմա հանդիսանում է Հայաստանում գտնվող Իրանի մշակութային կենտրոններից մեկը։