Խոստանում եմ ձեզ, որ բոլոր խնդիրները լուծվելու են․ Աշոտ Բարսեղյանը՝ ռեստորատորներին (տեսանյութ)

Խոստանում եմ ձեզ, որ բոլոր խնդիրները լուծվելու են․ Աշոտ Բարսեղյանը՝ ռեստորատորներին (տեսանյութ)

Ռեստորանների միության համակարգող Աշոտ Բարսեղյանն այսօր ռեստորանների միության հիմնադիր համաժողովին նախ ցանկացավ ներկայացնել, թե ինչ ուժ է իրենից ներկայացնում ռեստորանային ոլորտը։

«Մոտավորապես 3000 ընկերություն, 50 հազարից ավելի աշխատատեղ։ Մենք պատասխանատու ենք մեծ ֆորումի համար, մենք ներկայացնում ենք մեր երկիրը, մեր ազգը, մեր խոհանոցը։ Մենք մեծ միսիա ունենք անելու՝ մենք պատասխանատու ենք գյուղատնտեսական ապրանքների գնումների կեսից ավելիի համար։  Մենք չպետք է մոռանանք՝ ինչքան ուժեղ ենք մենք»,-ասաց Աշոտ Բարսեղյանը։

Նա նշեց, որ նոր կազմավորվող ռեստորանների միությունը նախանձախնդիր է լինելու և  հետևողական լուծելու է իրենց միության անդամների խնդիրները։ «Հավատացեք, պետությունն այսօր մեզ հետ ունի լավ, ճիշտ և ռացիոնալ համագործակցություն, մենք ունենք լավ, ճիշտ և ռացիոնալ երկխոսություն, և խոստանում եմ ձեզ, որ բոլոր խնդիրները լուծվելու են»,-ասաց Բարսեղյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։