Կառավարիչ Նիկոլ Փաշինյանն էսօր շատ վատ պահեց իրեն․ Մարուքյան (տեսանյութ)

Կառավարիչ Նիկոլ Փաշինյանն էսօր շատ վատ պահեց իրեն․ Մարուքյան (տեսանյութ)

«Կարծում եմ, որ ինչ-որ սպառնալիք կար դրա մեջ»,-լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ իրեն ուղղված ելույթին, ասաց «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա նշեց, որ Փաշինյանը կարող էր նման կերպ, նման հռետորաբանությամբ խոսել այն իշխանության հասցեին, որը կոռումպացված էր, բայց այսօր նա իրեն այդպես չպետք է պահի։

«Սա ցույց չի, կներեք, սա գործադիր իշխանություն է, հետևաբար պետք է Փաշինյանը մի բան անի, որ հեղափոխական Նիկոլ Փաշինյանի ու կառավարիչ Նիկոլ Փաշինյանի մեջ դերերի տարանջատում տեսնենք։ Մենք շատ լավ ճանաչում ենք հեղափոխական Նիկոլ Փաշինյանին, բայց կառավարիչ Նիկոլ Փաշինյանն էսօր շատ վատ պահեց իրեն»,-ասաց Մարուքյանը։

Hraparak.am-ի հարցին՝ այդ դրոշներ մասին ակնարկն ինչի՞ն էր ուղղված, պարոն Մարուքյանն ասաց, որ այդ հարցին արդեն պատասխանել է, դա իրենց գրասենյակին չէր վերաբերում։

Մանրամասն՝ տեսանյութում։