Փաշինյանի սուր ակնարկները՝ Մարուքյանին․ դահլիճում հնչեցին ծափեր (տեսանյութ)

Փաշինյանի սուր ակնարկները՝ Մարուքյանին․ դահլիճում հնչեցին ծափեր (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթի հիմնական մասն ուղղված էր Էդմոն Մարուքյանին արձագանքելուն ու նրա «պորտը տեղը դնելուն»։ Փաշինյանը սկզբում հանդարտ տոնով սկսեց, հետո եկավ հասավ Մարուքյանի քննադատություններին, որտեղ վերջինս Փաշինյանին Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի հետ միասն դնում էր նույն հարթության մեջ։

Մասնավորապես, Մարուքյանի ասածն այն է, որ եթե Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը մշտապես մեղավոր էին աղքատության համար, ապա ինչո՞ւ մեղավոր չէ Նիկոլ Փաշինյանը։ «Հասկացաք, չէ՞, հիմնական նախադասությունը հնչեց՝ Սերժ Սարգսյանը մեղավոր չի, Ռոբերտ Քոչարյանն էլ չի մեղավոր, ոնց որ մեղավոր չի էսօրվա կառավարությունը։ Էս ա, բացահայտվեց հիմնական առաքելությունը, թե էս ինչի մասին են էս մարդիկ խոսում։ Հիմա եթե ես ասեմ՝ ձեզ պարզ չի, թե Սերժ Սարգսյանը ինչի համար ա մեղավոր, մեղավոր ա նրա համար, որ ասում էր՝ այո, ամեն մարդ չի կարա բզինես անի, ով կգա, կկզի, կմուծվի, նա էլ բիզնես կանի։ Որ ախպերը ամեն տեղ հիսուն տոկոս փայ էր մտած, այ դրանում ա մեղավոր։ Ու չփորձեք հանկարծ մյուս անգամ ինձ և իրենց դնել նույն հարթության վրա։ Ձեզ ու իրենց դրեք նույն հարթության վրա»,-նայելով Էդմոն Մարուքյանի կողմը՝ հաթաթա տվեց նրան Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև հիշեցրեց Մարուքյանին, որ նրանք 2018-ին էլ էին նույն բանը ասում, որ իրենք անձերի դեմ չեն պայքարում․ «Ինչի՞ պիտի անձերի դեմ պայքարենք, այ գնանք փոխնախարարի պաշտոն ստանանք, ներսից կամաց կառուցենք։ Հիմա եկել դառել են հեղափոխության հիմնական արբրիտրաժը՝ ով ա հավատում, ով չի հավատում, իրենք էլ հեղափոխության հավատաքննիչն են։ Մեկ էլ ասում են՝ հեղափոխություն չի եղել։ Հլը մի հատ դեմներդ ու կողքերդ նայեք, բա որ հեղափոխություն չի եղել, դուք 18 հոգով ի՞նչ գործ ունեք էստեղ նստած»։ Այստեղ դահլիճից հնչեցին ծափեր։ Բայց Փաշինյանն այսքանով չբավարարվեց ու շարունակեց Էդմոն Մարուքյանին ավելի խորը խոցել՝ ակնարկելով նրա արտաքին քաղաքական ու ներքաղաքական տարբեր ուժերի հետ կապերի մասին։

«Խոսում եք Հայաստանի արտաքին քաղաքականոթյան, անկախ քաղաքականության, Հայաստանի ինքնության ու բանի մասին, ու ձեր հիմնարկի դեմը տնկում եք Հայաստանի, Միացյալ Նահանգների, Եվրամիության դրոշը, մեզ էլ խորհուրդ եք տալիս, որ պետք ա արտաքին քաղաքականությունը հավասարակշռել։ Բա Ռուսաստանի դրո՞շը խի չեք կախել հավասարակշռելու համար, էլ չեմ ասում՝ Վատիկանի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ակնարկելով Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին։