Ռուսաստանում մեքենաների լցակայանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր

Ռուսաստանում մեքենաների լցակայանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր

Ռուսաստանում, Սերպուխով մերձմոսկովյան քաղաքի ավտոլցակայաններից մեկում զոդման աշխատանքներ իրականացնելու ժամանակ պայթյուն է որոտացել։ Զոհվել է երեք մարդ, եւս մեկը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։

Դեպքի մանրամասները պարզվում են։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահներն ու ԱԻՆ աշխատակիցները։