Ցուցարարներն ուզեցել են գրոհել կառավարության շենքի վրա․ վրացի ոստիկաններ են տուժել

Ցուցարարներն ուզեցել են գրոհել կառավարության շենքի վրա․ վրացի ոստիկաններ են տուժել

Ներքին գործերի նախարարության առնվազն հինգ աշխատակիցներ վիրավորվել են Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ եռօրյա ցույցերի ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով։ 
Այդ մասին խորհրդարանում հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարության ղեկավար Վախթանգ Գոմելաուրին, գրում են տեղական լրատվամիջոցները։

«Այդ դաժան գործողությունների արդյունքում (հավաքների ժամանակ ծեծկռտուքներ - խմբ.) տուժել է հինգ ոստիկան, որոնցից երկուսը ծանր վնասվածքներով տեղափոխվել են բժշկական հաստատություններ», - ասել է Գոմելաուրին։

Նրա խոսքով՝ Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները բերման են ենթարկել ընդհանուր առմամբ 40 ցուցարարի։
Նա հավելել է, որ ապրիլի 17-ին ցուցարարները ծրագրել են գրոհել Թբիլիսիում կառավարության շենքը։