«Քարերը կրալըն, պերալ պոստ սարքալ․ Արցախ

  «Քարերը կրալըն, պերալ պոստ  սարքալ․ Արցախ
  «Քարերը կրալըն, պերալ պոստ  սարքալ․ Արցախ

Այս լուսանկարը շատ բան է պատմում ու ամենակարևորը, որ արցախցի երեխաները մոր կաթի հետ հայրենասիրություն են ստանում։ Արցախին հաղթե՞լ կլինի, իհարկե ոչ, այս փոքրիկներն արդեն խրամատավորվում են։ Մոր կաթի հետ նրանց մեջ ներարկվում է երկրին տեր կանգնելու սերը։ Արցախից Լիլիթ Ավանեսյանն է այս նկարը տեղադրել հետևյալ գրառմամբ՝

Lilit Avanesyan

 

Մեր ապագա զինվորներն են։ Հպարտություն զգացի, երբ տեսա մեր բակի երեխաներին պոստ սարքելուց։ Իրենք իրենց ձեռքերով սարքեցին ու սկսեցին խաղալ։ Արցախի փոքրիկներն էլ գիտակցում են, որ իրենք ապագա սահմանապահներն են։

 

Քարերը կրալն պերալ  սարքա

 

Արձագանքում են․

Anush Dadayan Ануш Дадаян

Սա էլ ապացույց, որ արցախցին ստորև նշված տարիքից է իր հողը պահում:
Խրամատի բացումը
( Մեխակավանցի ավագ լեյտենանտ Սիլվի Հովհաննիսյանի պատմածը )
Մայիս է: Զորամասից հոգնած տուն եմ գալիս: Հանկարծ զորավանի շենքի առջև խմբված տղաներից մեկը վազում է դեպի ինձ.
- Սիլվա տոտա, կարող ա՞ ծեր տանը կարմիր լենթ ինի:
- Այսքան հողոտ, փոշոտ ինչի՞դ է պետք կարմիր լենթը:
- Սիլվա տոտա, խրամատի բացում ենք անում:
Ապշեցի, արցունքը սեղմեց կոկորդս, մոտեցա….
7-10 տարեկան տղաները փոքրիկ թաթիկներով հողը փորել ու խրամատ են սարքել. քարերը շարել ու երևակայած դիրքն են ձևավորել: Երեխաների կազմակերպած արարողությանը միացան նաև ծնողները:
Տղաները զեկուցեցին, որ հերթական ապահով դիրքը պատրաստ է:
Խաղաղ ու ապահով մեծանաք, բալիկներ ջան:
Այ այդպես էլ ապրում ենք…

Լուսանկարը՝ սլայդում

Իսկ այս ամեն լավի հետ «հպարտությունից մի տեսակ ուռչում ես», երբ նման գրառում ես կարդում

Manushak Markosyan

Արցախի համար մեռնելը քիչ է, բոցավառվելն անգամ քիչ է, հրդեհվել կուզեի Արցախիս համար, հազար կյանք կուզեի, հազարն էլ Արցախիս տալու համար: Ես Արցախցի չեմ, սակայն այն իմ ազգային վեհացնող պատիվն է, իմ հոգու գանձն է, և իմ կյանքի ներշնչանքի աղբյուրն է, Արցախի համար ամեն զոհողություն քիչ է...Զգուշ գործեք Արցախում...այն աստվածային է, վերմարդկային....անգամ մարդ լինելն այնտեղ քիչ է, մի քիչ պետք է Աստված լինել այնտեղ.... Այնտեղ հերոս Աստվածներն են մեր հանգչում... Զգույշ խոսեք, զգույշ գործեք, նրանք լսում են ու տեսնում....