Բաքվում նոր մեղադրանք են առաջադրել ընդդիմադիր կուսակցապետի դեմ

Բաքվում նոր մեղադրանք են առաջադրել ընդդիմադիր կուսակցապետի դեմ

Ադրբեջանի ընդդիմադիր՝ «Ժողովրդավարություն և բարգավաճում»   կուսակցության կալանավորված նախագահ Գուբադ Իբադօղլուին լրացուցիչ մեղադրանք է առաջադրվել։

Իբադօղլուին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 167-3.1 հոդվածով (կրոնական ծայրահեղական նյութերի արտադրություն, պահպանում կամ տարածում)։ 
Քաղաքական գործչի փաստաբանը հաստատել է տեղեկությունը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Գործի նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ Նարիմանովի շրջանային դատարանը Գուբադ Իբադօղլուի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը 3 ամիս 26 օր ժամկետով։ Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 204.3.1 (վաճառքի նպատակով, ինչպես նաև կազմակերպված խմբի կողմից կեղծ փողերի  արտադրություն կամ իրացում) հոդվածով։