Ծրագրավորողը նախկին գործատուի սերվերին է միացել

Ծրագրավորողը նախկին գործատուի սերվերին է միացել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել քրեական գործ, որում անցնող հիմնական կասկածյալը ծրագրավորող է։ Վիլգար Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախկինում աշխատելով «Սմարթ Թեքնոլոջի» ՍՊԸ-ում որպես ծրագրավորող, նշված ընկերության սերվերին հասանելիություն ստանալու նպատակով առանց թույլտվության ստեղծել է նոր օգտատեր։

2018թ․ դեկտեմբերի 22-ին չհանդիսանալով «Սմարթ Թեքնոլոջի» ՍՊԸ աշխատակից, իր ստեղծման օգտագիրոջ միջոցով ապօրինի հասանելիություն է ստացել ընկերության սերվերին, պատճենահանել սերվերում գտնվող ու Անդրանիկ Հովհաննիսյանին պատկանող «X» կայքի տվյալների բազան իր բջջային հեռախոսում, որից հետո տվյալների բազան ջնջել է կյանքից՝ այն բերելով ոչ պիտանի վիճակի։