Հայ բժիշկը մեղադրվում է իր պացիենտների բռնաբարության մեջ

Հայ բժիշկը մեղադրվում է իր պացիենտների բռնաբարության մեջ

«Յուվենտա» հիվանդանոցի ռեանիմատոլոգ Արմեն Օգանեսյանը, ով մեղադրվում է իր երեք կին պացիենտների հանդեպ սեքսուալ բռնություն գործադրելու մեջ, օգտվռլով նրան անօգնական վիճակից, երկամսյա կալանքի տակ է վերցվել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով քաղաքային դատարանների միացյալ մամուլի ծառայության տարածած հայտարարությունը։ Ավելի վաղ ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ երեք պացիենտուհիների հանդեպ սեքսուալ ոտնձգություն կատարելու կասկածանքով բժիշկ ասեստեզեոլոգ Արմեն Օգանեսյանը ձերբայալվել է։ Գործի նյութերի համաձայն, հայազգի բժիշկն իր բռնի սեքսուալ գործողությունները կատարել է վիրահատությունից հետո, օգտվելով պացիենտների անօգնական վիճակից։ Արմեն Օգանեսյանը 1960 թվականի ծնված է։ Բժիշկն իր մեղքը չի ընդունել։ Հայտնի է նաեւ, որ կալանքի որոշման կայացումից հետո բժիշկ Օգանեսյանի առողջական վիճակը վատացել է եւ նրան տեղավորել են բուժհաստատությունում՝ զննություն անցնելու՝ հսկողության տակ։