Պակիստանում հարձակվել են ուղեւորներ տեղափոխող ավտոբուսի վրա եւ գնդակահարել 14 մարդու

Պակիստանում հարձակվել են ուղեւորներ տեղափոխող ավտոբուսի վրա եւ գնդակահարել 14 մարդու

Անհայտ զինված անձինք հարձակում են ուղեւորներ տեղափոխող ավտոբուսի վրա՝ Պակիստանի Բելուջիստան նահանգում, որը գտնվում է այդ երկրի հարավում։ Առնվազն 14 մարդ է զոհվել բռնարարքի հետեւանքով։ Այս մասին հայտնում է Geo TV-ն։ Դեպքը տեղի է ունեցել Մակրանի մերձափնյա ավտոմայրուղուում, որը կապում է Կարաչի եւ Գվադար քաղաքները։ Ըստ հրապարակման, զինված դիմակավորված անձինք կանգնեցրել են ավտոբուսը եւ պահանջել փաստաթղթեր ուղեւորներից, իսկ դրանք ստուգելուց հետո 14 հոգու իջեցրել են ու գնդակահարել։ Զոհերի մարմինները արդեն տեղափոխվել են Օրմարի հիվանդանոց։