Շիրակի մարզպետը՝ քաղաքացու աթոռին

Շիրակի մարզպետը՝ քաղաքացու աթոռին

Շիրակի մարզպետ  Տիգրան Պետրոսյանը շարունակում է պաշտոնը վարել՝ հավատարիմ մնալով իր կողմից որդեգրած   հեղափոխական մեթոդներին: Այս շաբաթ էլ մարզպետարանի կայքում հրապարակված լուսանկարներից  երևում է,որ մարզպետը քաղաքացիներին ընդունել է,նստեցրել իր համար հատկացված աթոռին,ու այդպես  լսել նրանց: Թե՞ նստատեղերի փոփոխությամբ որքանով է  լուծվում քաղաքացու խնդիրը եւ հեշտանում մարզպետի գործը,այնքան էլ պարզ չէ, սակայն ըստ մարզպետի, դա արվում է քաղաքացու անձը առաջ բերելու համար՝ մի կողմ թողնելով մարզպետի անձը: