«Միսս Անգլիա» տիտղոսը նվաճել է հնդկուհի բժշկուհին

«Միսս Անգլիա» տիտղոսը նվաճել է հնդկուհի բժշկուհին

Այս տարվա օգոստոսի սկզբին Լոնդոնում տեղի է ունեցել «Միսս Անգլիա» գեղեկցության մրցույթ փառատոնը, որտեղ հաղթողի տիտղոսը նվաճել է քսաներեքամյա հնդկուհի Բհաշա Մուհերջին։ Նա արդեն տասը տարի ապրում է Դերբիում։ Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, Բհաշան ոչ միայն պրոֆեսւոնալ մոդել է, այլ նաեւ կրտսեր բժիշկ է աշխատում Լինքոլնշիրի կոմսության Բոսթոնի հիվանդանոցներից մեկում։ Նա երկու բժշկական դիպլոմ է ստացել․ բժշկական գիտությունների բակալավրիատի եւ Նոթինգհեմի համալսարանից՝ բժշկության եւ վիրաբուժության։ Արդեն երկու տարի է, ինչ նա ղեկավարում է իր իսկ հիմնադրած «Սերունդների կամուրջ» բարեգործական կազմակերպությունը, որը պայքարում է տարեց մարդկանց մեկուսացվածության դեմ։ Մուհարջին հայտարարել է, որ իր օրինակով ցանկանում է ցույց տալ, որ աղջիկները, ովքեր մասնակցում են գեղեցկության մրցույթների, ամենեւին էլ հիմար չեն։