Ութ ֆուտբոլիստ զոհվել է Գանայում՝ ավտոբուսի՝ գետն ընկնելու հետեւանքով 

Ութ ֆուտբոլիստ զոհվել է Գանայում՝ ավտոբուսի՝ գետն ընկնելու հետեւանքով 

Գանայում ութ ֆուտբոլիստ զոհվել է երիտասարդ լիգայի կազմից՝ վերջիններիս տեղափոխող ավտոբուսի՝ գետն ընկնելու հետեւանքով։ Այս մասին հայտնում է «Sports World Ghana»-ն։ Երիտասարդական թիմին տեղափոխող ավտոբուսի վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը, ինչի հետեւանքով այն ընկել է գետը։ Վեց մարզիկներ տեղում զոհվել են, եւս երկուսը՝ հիվանդանոցում են մահացել։ Չորս ֆուտբոլիստի հաջողվել է փրկվել։ Նրանք ծանր վիճակում հոսպիտալացվել են։ Հայտնի է, որ թիմը մեկնում էր Գանայի ֆուտբոլի երիտասարդական լիգայի խաղերին մասնակցելու համար գրանցվելու։