Թուրքիայում պարետային ժամ է հաստատվել

Թուրքիայում պարետային ժամ է հաստատվել

Թուրքիայի ողջ տարածքում այսօր հաստատվել է պարետային ժամ։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Մարդկանց արգելված է դուրս գալ փողոց մինչեւ մայիսի 26-ը։ Համապատասխան որոշումը կայացվել է թուրքական կառավարության կողմից՝ հակակորոնավիրուսային պայքարի շրջանակներում։ Կգործեն այն մթերային խանութները, որոնք ունեն տուն առաքման ծառայություն։